ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է քաղաքացիների բնակարաններ և երկուական գիրք նվիրել՝ մեկը իրենց պահելու, մյուսը՝ մեկ ուրիշին նվիրելու համար:

Փաշինյանը նաև մակագրում էր գրքերը: Բաժանված գրքերը հիմնականում հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններն են՝ Հրաչյա Սարիբեկյան «Ապուշների ուղևորությունը», Գրիգոր Գրիգորյանի «Դեղին կազմով գիրքը», Սյունե Սևադայի «Կախվախություն» և այլն:

Ի դեպ, բնակիչներից մեկն էլ փոխադարձ գիրք նվիրեց վարչապետին՝ Դանիել Վարուժանի «ժողովածուները»: