Օքսֆորդի առաջնորդության զարգացման ամառային հատուկ ծրագրի թիմը հրավիրում է 15 տարեկանից բարձր աշակերտներին և ուսանողներին Անգլիայի լավագույն համալսարանական քաղաքում՝ Օքսֆորդում, զարգացնելու առաջնորդության սեփական որակները:

2020թ-ի օգոստոսի 9-ից 22-ը երկշաբաթյա ծրագրի ընթացքում դուք ապրելու եք, սնվելու եք և սովորելու եք Օքսֆորդում, ծանոթանալու եք Օքսֆորդի համալսարանի պատմությանը, մասնակցելու եք գրավոր և բանավոր անգլերենի ինտենսիվ դասընթացների Օքսֆորդի համալսարանի շրջանավարտների, բրիտանացի մասնագետների հետ:

Խումբը ղեկավարելու են Օքսֆորդի համալսարանի անգլիացի և հայ շրջանավարտները:

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://www.eventbrite.com/e/92806684291 և սպասել պատասխան նամակին:

Հայտերն ընդունվելու են մինչև 2020թ-ի ապրիլի 15-ը:

Ծրագրի արժեքի և մանրամասների համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք՝ +(374 94) 113 126 կամ նամակ ուղարկեք՝ [email protected] էլ.հասցեին: