Հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նշել, որ լավագույն ավանդույթները պետք է շարունակական լինեն:

Հարությունյանը հայտնել է նաև, որ մասնակցում է «Քվանտ» վարժարանում աշակերտների կազմակերպած գրքերի տոնավաճառին, որի հասույթը փոխանցվելու է կրթամշակութային ծրագրեր իրականացնող «Կողբ» հիմնադրամին: