Այսօր՝ 2020թ-ի փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնը կազմակերպելու է այցելություն և ծաղիկների խոնարհում Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ կկատարվի նաև հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև տեղի կունենա երջանկահիշատակ Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ վիրահայության շրջանում սկիզբ դրված և ավանդական դարձած միմյանց գրքեր նվիրելու արարողությունը:

Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» և «Հայարտուն», գիտամշակութային և երիտասարդական կենտրոնները և «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպությունը հրավիրում են բոլորին: