Գիրք նվիրելու օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխայի:

Նախագահը գրքեր է նվիրել Արարատի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքին, որոնց այցելել էր 2019թ-ի դեկտեմբերին, «Շալե Գյումրի» կենտրոնի շահառու երեխաներին, որոնց հանդիպել էր Գյումրի այցի ընթացքում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնին: