Երևանում շուտով կսկսի գործել վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող ՀՈԱԿ-ը։ Ինչպես ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, կազմակերպության պաշտոնական անվանումն է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ: Գրում է ՊանԱրմենիան-ը։

Այն դեռ կազմավորման փուլում է: Կազմակերպությունը կզբաղվի կոշտ և վնասակար թափոններով, մասնավորապես՝ հնացած կենցաղային տեխնիկայի, էլեկտրական մարտկոցների, չօգտագործվող սանտեխնիկայի և այլնի վերամշակմամբ:

ՀՈԱԿ-ի գործունեությունը կֆինանսավորվի ԵՄ կողմից հատուկ այդ նպատակով հատկացված դրամաշնորհի միջոցներից՝ մոտ 4 մլն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵՄ-ն 5.3 մլն եվրո դրամաշնորհ է տվել արևելյան Եվրոպայի երեք քաղաքների՝ Երևան, Տիրանա, Վարշավա, կոշտ թափոնների կառավարման գործընթացը կազմակերպելու համար։ Գումարի մեծ մասը՝ մոտ 4 մլն եվրո, բաժին է հասել Երևանին: