Ցածր որակավորում ունեցող աշխատողներն այլևս վիզաներ չեն ստանա․ այսպիսի որաշում է կայացրել Բրիտանիայի կառավարությունը՝ հետբրեքսիթյան ներգաղթի պլանների ներքո: Այս մասին գրում է BBC-ն։

Կառավարությունը գործատուներին կոչ է անում այլևս չապավինել Եվրոպայից «էժան աշխատուժին» և ներդրումներ կատարել՝ աշխատակազմի պահելու և ավտոմատացման տեխնոլոգիայի զարգացման մեջ:

Լեյբորիստները քննադատել են այս մոտեցումը, ասելով, որ «թշնամական միջավայրը» կդժվարացնի աշխատողների ներգրավումը, մինչդեռ ներքին գործերի նախարարը կարծում է, որ այս համակարգը կօգնի, որ «ամենապայծառներն ու լավագույնները կկարողանան գալ Միացյալ Թագավորություն»: