Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուրեր են պտտվում, որ մեր խոշորագույն լեռնահանքային ձեռնարկությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», կրկին վաճառվելու գործընթացի փուլում է։

Հիշեցնեմ, որ ժողովրդի սեփականությունը հանդիսացող այս հսկան կառուցվել ու գործարկվել է 1950-ական թվականներին ու 100 տոկոսով մասնավորեցվել է 2004թ-ին ռոբասերժական թալանչիական կլանի կողմից։ Գործարքի գումարը կազմել էր 132 միլիոն դոլար՝ ինչն այդ ձեռնարկության այն ժամանակվա մեկ տարվա հասույթից էլ քիչ էր, որն էլ միանգամից չպետք է վճարվեր, այլ երկու տարվա ընթացքում։ Հիմնական բաժնետեր դառավ գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը (75%)։ Ցավոք այս անգամ էլ ՀՀ քաղաքացիների ու պետության շահերն սպասարկող ու դրանց հետամուտ լինող կարծես թե չկա որոշում կայացնողների մեջ»։