Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով վերջին շրջանում բարձր արդյունքներ է գրանցում, հաղթող է դարձել հերթական մրցաշարում։

Գրիգորյանը մասնակցել է Սանտիագո Մասթերս միջազգային շրջանային մրցաշարին և 7,5 միավորով դարձել մրցաշարի հաղթող։ Գրիգորյանը 2 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, որն այժմ կազմում է 2662 կետ։