Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանի փոխանցմամբ, Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։