ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մոնումենտի այգում դղյակները կառուցվել են շինթույլտվությունների լուրջ խախտումներով, նշել է, որ Արդարադատության նախարարությունը շուտով կամփոփի այդ մասով աշխատանքը։

Այն հարցին, թե արդյո՞ք նախարարությունն արդեն սկսել է հետաքննությունը, Բադասյանը պատասխանել է, որ չեն կարող հետաքննություն տանել, տեղեկացնում է Shantnews-ը։

«Մենք ուսումնասիրում ենք հարցը, հանձնաժողովն արդեն ձևավորված է քաղաքապետարանի հետ համատեղ, որտեղ ընդգրկված է արդարադատության նախարարի տեղակալներից մեկը: Օրերս ամփոփելու ենք կատարված աշխատանքը, հետո քաղաքապետարանի հետ քննարկենք հնարավոր տարբերակները»,- ասել է Բադասյանը: