Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերքում է կորոնավիրուսի տարածման հետ կապված Վրաստանի հետ սահմանի փակվելու մասին տեղեկությունը: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին անձնագրային անցակետի փակվելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է «Թրենդ»-ը։

Նշվում է, որ ներկայումս Վրաստանի հետ սահմանը հատելու սահմանափակում չկա:

«Դեռևս այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: Եթե նման որոշում կայացվի հանրությունը կիրազեկվի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: