Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյա հոբելյանի շրջանակում թարգմանաբար Թումանյանին աշխարհին ներկայացնելու ընթացքը շարունակվում է: Արդեն մեր սեղանին են երկու գրքեր՝ թարգմանված գերմաներեն:

Գրքերից առաջինը Թումանյանի հեքիաթների ժողովածուն է, որի թարգմանության նախաձեռնությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակինն է: Թարգմանիչ՝ Թեսա Հոֆման, նկարազարդումները՝ Վահան Թոփչյանի:

Երկրորդ ժողովածուն՝ Թումանյանի տարբեր ժանրերի ստեղծագործությունների հատընտիր է՝ խմբագրությամբ թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսի:

Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 19:00-ին:

Հովհաննես Թումանյանի թանգարանը գտնվում է Երևան քաղաքում, Մոսկովյան 40 հասցեում։