Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստի մեջ թաղվածները....

Կորոնավիրուսի երեք նոր դեպք՝ Իտալիայից.... Բա ինչու իտալական թռիչքները չեղյալ չեք հայտարարել, ինչպես ուրիշ երկրներն են արել.... Անհեթեթ բացատրություն՝ բա Ֆրանսիան ու Ավստրիան էլ չեն չեղարկել.... Կներեք, ղալաթ են արել, դա մեզ նման փոքր ու խոցելի երկրի հետ ինչ կապ ունի.... Որտեղ են այդ նոր հիվանդացածների հետ նույն ինքնաթիռում տասնյակ ուղևորները, որոնց վարակվելու հավանականությունը շատ մեծ է՝ չեն ասում»: