ՀՀ-ում առաջիկա օրերին կարող է քննարկվել նաև ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի նպատակահարմարության հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հանարքվեն և համաճարակային իրավիճակը հակասեն իրար, դրա վերաբերյալ ևս որոշում կկայացվի:

«Առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք, եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք այդ մասին էլ որոշում կկայացնենք, որը կլինի հիմնավորված», - ասել է Փաշինյանը: