Արխիվ - 16 Մարտ 2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվը զգալի աճ է գրանցել

Կորոնավիրուսով վարակվածների թիվը զգալի աճ է գրանցել

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով աճում է․ «Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք,…

Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը

Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բաժանորդային սպասարկում իրականացնելու, կապի ռազմավարական ենթակառուցվածքի անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև աշխատակիցների առողջության անվտանգության ու նրանց ընտանիքների մասին հոգ տանելու կարևորությունը, Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի:…

Սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է

Սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե լինել չի կարող։ Հիշեցնենք, որ այն նախատեսվում էր անցկացվել ապրիլի 5-ին։ Ընտրողները պետք է քվեարկեին մինչև հեղափոխությունը նշանակված Սահմանադրական դատարանի 7 դատավորի լիազորությունները…

Ucom-ի միայն 34 սպասարկման կենտրոն կաշխատի ՀՀ-ի ամբողջ տարածքում

Ucom-ի միայն 34 սպասարկման կենտրոն կաշխատի ՀՀ-ի ամբողջ տարածքում

Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունն այս օրերին` Ucom ընկերությունը որոշել է անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի: • Կաշխատի սպասարկման 34 կենտրոն ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես…

Beeline-ը փակում է բոլոր գրասենյակները

Beeline-ը փակում է բոլոր գրասենյակները

Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչև 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին…

«Արդշինբանկ»․ Մինչև մայիսի 15-ը, վարկային մարումները չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց և հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու

«Արդշինբանկ»․ Մինչև մայիսի 15-ը, վարկային մարումները չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց և հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու

Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված «Արդշինբանկը» տեղեկացնում է, որ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի…

Հայաստանի առևտրային բանկերը անհատական մոտեցում կցուցաբերեն իրենց հաճախորդներին

Հայաստանի առևտրային բանկերը անհատական մոտեցում կցուցաբերեն իրենց հաճախորդներին

Հայաստանի բանկերի միությունը հաղորդագրություն է տարածել, որով հավաստում է, որ առևտրային բանկերը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով…

«Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի քրոնիկ պացիենտները դեղորայքը կստանան տանը

«Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի քրոնիկ պացիենտները դեղորայքը կստանան տանը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայում սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր քրոնիկ պացիենտները կարող են մնալ տանը, պոլիկլինիկայից ստացվող դեղորայքը նրանց կփոխանցեն բուժքույրերը: ԲԿ-ն պացիենտերին հորդորում է մնալ տանը, նրանց տնային պայմաններում կայցելեն տեղամասի թերապևտներն ու մանկաբույժները,…

ՀՀ կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվեց

ՀՀ կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվեց

ՀՀ կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվեց։ Այն սահմանվում է մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ։ Նախագիծը ենթադրում է, որ հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, թաղման արարողություններ թույլատրվելու են պարետի՝ փոխվարչապետ Տիգրան…

«Ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից»․ Փաստաբան

«Ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից»․ Փաստաբան

Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ահազանգում է՝ այս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը Հայաստանի Հանրապետությունից, ինչ նաև՝ օդանավակայանից: «Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին», - այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Չգնեք փողոցում, մայթերին, բացօթյա վաճառվող սննդամթերք»․ Երևանի քաղաքապետարան

«Չգնեք փողոցում, մայթերին, բացօթյա վաճառվող սննդամթերք»․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս օրերին լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, սակայն որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: «Ուստի քաղաքապետարանն…

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը դադարեցնում է քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը դադարեցնում է քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ մարտի 17-ից դադարեցնում է նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում: Ստորև ներկայացնում ենք Հարությունյանի հայտարարությունը. «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը մեր հանրապետությունում…

Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության

Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության

Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության։ Եպիսկոպոսական ժողովը նման որոշում է կայացրել կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար: Եպիսկոպոսական ժողովն անցկացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ։

«Միայն խիստ անհրաժեշտության դեպքում այցելել տարածքային բաժիններ»․ Սոցապ ծառայություն

«Միայն խիստ անհրաժեշտության դեպքում այցելել տարածքային բաժիններ»․ Սոցապ ծառայություն

Սոցիալական ապահովության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հարգելի քաղաքացիներ, Հարգելի շահառուներ, Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգ լինելով առկա վիճակով, առաջնորդվելով այն գիտակցումով, որ սպասարկում է մեր երկրի բնակչության ամենախոցելի խավին և կորոնավիրուսի…

«Կառավարությունը պետք է խելամիտ որոշում ընդունի»․ Լրագրող՝ Արթուր Հայրապետյան

«Կառավարությունը պետք է խելամիտ որոշում ընդունի»․ Լրագրող՝ Արթուր Հայրապետյան

Լրագրող սցենարիստ Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մի հարցի, որին կարող ենք հանգել արտակարգ դրության մասին հայտարարությունից հետո․ «Բանկերը պետք է երկու ամսով սառեցնեն վարկերը։ Այն օբյեկտները, որոնք ամսավճարով են աշխատել, պետք է արտակարգ դրության պայմանները հաշվի առնելով…

«Մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի սահմանվի հաճախորդների նկատմամբ»․ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

«Մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի սահմանվի հաճախորդների նկատմամբ»․ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել և հայտարարություն տարածել․ «Հոգ տանելով աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված…

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է․ «Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և մեր հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով մարտի 31-ին անցկացվելիք համապետական նշանակության ընտրությունները սահմանված կարգով ու ժամկետներում…

Անորոշ ժամանակով հետաձգվել է Wizz Air-ի Վիլնյուս-Երևան չվերթը

Անորոշ ժամանակով հետաձգվել է Wizz Air-ի Վիլնյուս-Երևան չվերթը

Wizz Air ավիաընկերության մարտի 20-ին կայանալիք Վիլնյուս-Երևան առաջին ուղիղ չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այդ մասին ասվում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածման պատճառով։ Wizz Air-ը հայտարարել է, որ բոլոր թռիչքները Լիտվա…

Կառավարության որոշմամբ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել այսօր ժամը 17։00-ից մինչև ապրիլի 16-ը

Կառավարության որոշմամբ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել այսօր ժամը 17։00-ից մինչև ապրիլի 16-ը

Այսօր ժամը 15։00-ին մեկնարկած կառավարության նիստում քննարկվում է ՀՀ-ում արտակարգ հայտարարելու հարցը, որի ժամանակ կայացվել է հետևյալ որոշումը․ «ՀՀ ամբողջ տարածքում, մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած, մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ն, հայտարարել արտակարգ դրություն»: Արտակարգ դրության իրավական…

2 շաբաթով կսահմանափակվի ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև

2 շաբաթով կսահմանափակվի ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի…

ՊՆ-ն զինծառայողների հարազատներին հորդորում է կապոցներ չուղարկել և պահպանել անվտանգության կանոնները

ՊՆ-ն զինծառայողների հարազատներին հորդորում է կապոցներ չուղարկել և պահպանել անվտանգության կանոնները

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության…

Evocabank-ը 2 ամիս ժամկետով հետաձգում է SingleTOUCH վարկերի մարումները

Evocabank-ը 2 ամիս ժամկետով հետաձգում է SingleTOUCH վարկերի մարումները

Evocabank-ը տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակում հոգ տանելով իր հաճախորդների համար, 2 ամիս ժամկետով հետաձգում է SingleTOUCH վարկերի հերթական ամսական մարումները։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Այսինքն, բոլոր այն SingleTOUCH վարկառուները, ովքեր պետք է կատարեն իրենց հերթական ամսական…

«Երևան մոլը», «Պահեստ33»-ը, «Թայմ» խանութները մինչև մարտի 23-ը փակ են լինելու

«Երևան մոլը», «Պահեստ33»-ը, «Թայմ» խանութները մինչև մարտի 23-ը փակ են լինելու

«Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերություն ավելի քան 3000 աշխատակցով, որոշել է անցնել աշխատանքի հատուկ ռեժիմի։ «Նախևառաջ՝ մարդը, աշխատակիցների անվտանգությունն ու հանրային առողջությունը, ապա միայն պատասխանատու բիզնես գործունեությունը»,- ասվում է հայտարարության…

Աշխարհի 1200 թանգարանների նմուշներին հնարավոր է ծանոթանալ օնլայն

Աշխարհի 1200 թանգարանների նմուշներին հնարավոր է ծանոթանալ օնլայն

Աշխարհում 1200-ից ավելի թանգարան առաջարկում է իր նմուշներին ծանոթանալ առցանց։ Թանգարանները հնարավորություն են տվել ոչ միայն դիտել նմուշներն օնլայն, այլև ծանոթանալ արխիվներին: Այդ ցանկում են Փարիզի հանրահայտ Օրսեյի թանգարանը, Ամստերդամի Վան Գոգի թանգարանը, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահը, Սանկտ…

«Տպավորություն է, թե ամբողջ Էջմիածինը գնում է Երևան»․ Դիանա Գասպարյան

«Տպավորություն է, թե ամբողջ Էջմիածինը գնում է Երևան»․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էջմիածնից մեկնող մեքենաների հերթերն ու կուտակումները տպավորություն են ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան՝ պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այդ մասին՝ հավելելով, որ «այս վիճակը պետք…

Լիբանանը փակել է բոլոր սահմանները

Լիբանանը փակել է բոլոր սահմանները

Լիբանանի կառավարությունը հայտարարել է մարտի 18-ից Բեյրութի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև ծովային և ցամաքային սահմանները փակելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը։ «Դա թելադրված է արտակարգ իրավիճակով առողջապահության…

Էջմիածնում խանութներին ու սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր է բաժանվելու

Էջմիածնում խանութներին ու սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր է բաժանվելու

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերի ընթացքում նշել է․ «Էջմիածնի քաղաքապետարանը մեծ քանակությամբ բժշկական սպիրտ և քլոր է կուտակել, որը մարտի 16-ից կբաժանվի սննդի կետերին, մթերային և բանջարեղենային խանութներին։ Ըստ մասնագետների՝ դրանցով հնարավոր կլինի մաքրել, օրինակ,…

Բարսելոնայի հայազգի տաքսիստներն առաջարկել են անվճար փոխադրել բժիշկներին

Բարսելոնայի հայազգի տաքսիստներն առաջարկել են անվճար փոխադրել բժիշկներին

Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Բարսելոնայի տաքսիների հայազգի վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժանձնակազմին։ Մոտ մեկ տասնյակ հայ վարորդներ իրենց հեռախոսահամարներն են տեղադրել համացանցում՝ առաջարկելով իրենց ծառայությունները։ «Այս դժվարին ժամանակներում Բարսելոնայի…

Գլխավոր դատախազը 2008թ. իրադարձություններին վերաբերող մեղադրական ևս մեկ դատավճիռ բեկանելու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Գլխավոր դատախազը 2008թ. իրադարձություններին վերաբերող մեղադրական ևս մեկ դատավճիռ բեկանելու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 2009թ. մարտի 31-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի…

Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարված

Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարված

Մարտի 16-ին ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Ղազախստան, այդ երկրում կորոնավիրուսի պատճառով ժամը 08։00-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն։ Ղազախստանի նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ն։ Սահմանափակումը…

Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը

Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը

ՌԴ իշխանությունները որոշել են փակել սահմանը Բելառուսի հետ մարդկանց տեղաշարժի համար կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մենք նաև որոշել ենք փակել Բելառուսի հետ սահմանը…

Մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր շենքի «Մեկ պատուհանը»

Մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր շենքի «Մեկ պատուհանը»

Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի…

Իջևանի գինու, կոնյակի գործարանը աշխատանք է առաջարկում ներմուծման և արտահանման բաժնում

Իջևանի գինու, կոնյակի գործարանը աշխատանք է առաջարկում ներմուծման և արտահանման բաժնում

Իջևանի գինու, կոնյակի գործարանը աշխատանքի Է հրավիրում 22-30տ. աղջիկների ներմուծման և արտահանման բաժնում աշխատելու համար: Բարձրագույն տնտեսագիտական կրթություն Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր իմացություն Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Օffice) Վերլուծական մտածողություն…

Հռոմից ժամանած ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր

Հռոմից ժամանած ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Atlantis European Airways ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված թռիչքի ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր։ Նրանք այնտեղ 14-օրով կարանտինի մեջ կգտնվեն: «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված…

Մինչև մարտի 23-ը սահմանափակվելու է քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ․ ՀՀ Փաստաբանների պալատ

Մինչև մարտի 23-ը սահմանափակվելու է քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ․ ՀՀ Փաստաբանների պալատ

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ՝ մինչև 2020թ-ի մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) մասնակցելուց, այդ օրերին նշանակված…

Բարձրագույն Դատական Խորհուրդը հանձնարարել է բացառել դատարաններում մարդկանց կուտակումները

Բարձրագույն Դատական Խորհուրդը հանձնարարել է բացառել դատարաններում մարդկանց կուտակումները

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման…

«Դիմել Սփյուռքին հումանիտար օգնության կազմակերպման համար»․ Վիտալի Բալասանյանը՝ Բակո Սահակյանին

«Դիմել Սփյուռքին հումանիտար օգնության կազմակերպման համար»․ Վիտալի Բալասանյանը՝ Բակո Սահակյանին

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ։ Կոչում ասված է. «Հարգարժան պարոն Սահակյան, Ձեր լիազորությունների ժամկետը մոտենում է ավարտին և շուտով Դուք կազատվեք երկրի նախագահի պատասխանատվության ծանր բեռից,…

Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը՝ Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված

Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը՝ Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված

Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների և նաև Վրաստանի և ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ…

ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու անհարաժեշտությունը կքննարկվի

ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու անհարաժեշտությունը կքննարկվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում հավելյալ միջոցներ ձեռնարկելու կարիք կա, Կառավարությունը մարտի 16-ին կքննարկի ՀՀ որոշ հատվածներում, անհրաժեշտության դեպքում, արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը․ Վարչապետը…

Եթե հանրաքվեն և համաճարակային վիճակը հակասեն իրար, որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան

Եթե հանրաքվեն և համաճարակային վիճակը հակասեն իրար, որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում առաջիկա օրերին կարող է քննարկվել նաև ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի նպատակահարմարության հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հանարքվեն և համաճարակային իրավիճակը հակասեն իրար, դրա վերաբերյալ ևս որոշում կկայացվի: «Առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք,…

«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ»․ Արսեն Թորոսյան

«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի մասին․ «Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2…

Ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով

Ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում, 16-ի ցերեկը, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ։ 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 թիվ 32 դպրոցը, Ս․Զորավարի փ. 48 շենքը, Ս․Զորավարի, Սևանի…

Ամենա