ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով աճում է․

«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց»: