ՀՀ կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվեց։ Այն սահմանվում է մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ։

Նախագիծը ենթադրում է, որ հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, թաղման արարողություններ թույլատրվելու են պարետի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանված տարածքներում, այլ հավաքներն արգելված են։

Որոշման նախագծի քննարկումից հետո հստակեցվել է այն անձանց շրջանակը՝ ում Հայաստան ելումուտի իրավունք կտրվի: Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների, նրանց ընտանիքների բոլոր անդամների մուտքը, նաև կացության կարգավիճակ ունեցող բոլոր անձանց մուտքը։