Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունն այս օրերին` Ucom ընկերությունը որոշել է անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի:

• Կաշխատի սպասարկման 34 կենտրոն ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված

• Վաճառքի և սպասարկման կենտրոններում արդեն իսկ կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ

• Գրասենյակներում և սպասարկման սրահներում աշխատակիցները սպասարկումը իրականացնում են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, գրասենյակներում մշտական առկա են ախտահանիչ միջոցներ

• Աշխատակիցները գրասենյակ մուտքի ժամանակ և օրվա ընթացքում ջերմաչափվում են

• Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, տեխնիկական սպասարկման բաժինը, մյուս ստրատեգիական բաժինները նախապատրաստված են և աշխատում են 24/7 գրաֆիկով։

Բոլոր առցանց հարթակները շարունակում են գործել՝

• ծառայությունների և սարքավորումների ձեռբերում

• ծառայությունների վճարում

Տեխնիկական սպասարկման բաժնում յուրաքանչյուր խնդիր լուծվելու է ըստ արտակարգ դրության ժամանակ սահմանված առաջնահերթության։

Առողջապահության նախարարության 8003 թեժ գիծը գործում է անվճար անգամ զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում։

Կարևորելով բաժանորդների հարմարավետությունը տանը մնալու այս օրերին՝ ընկերությունը հայտնում է, որ uTV հեռուստատեսային ծառայության տեսավարձույթ բաժնում ավելացվել է ֆիլմերի «Անվճար» բաժինը, որտեղ տեղադրված են բազմաժանր ֆիլմեր բոլոր տարիքի բաժանորդների համար, որոնք դիտելիս գումար չի գանձվի։

Հետագա քայլերի մասին կտեղեկացվի։