Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերի ընթացքում նշել է․

«Էջմիածնի քաղաքապետարանը մեծ քանակությամբ բժշկական սպիրտ և քլոր է կուտակել, որը մարտի 16-ից կբաժանվի սննդի կետերին, մթերային և բանջարեղենային խանութներին։

Ըստ մասնագետների՝ դրանցով հնարավոր կլինի մաքրել, օրինակ, դռների, պատուհանների բռնակները։ Բժշկական սպիրտն ու քլորը բաժանվելու են և քաղաքի կենտրոնում, և ծայրամասերում գործող խանութներին։ Հետևելու ենք, որ այդ տարածքները հավուր պատշաճի ախտահանվեն»։

Գասպարյանը նաև հայտնել է, որ Էջմիածնում փողոցներն ու մայթերն արդեն մի քանի օր է ախտահանվում են քլորաջրով;

Նա նաև հայտարարել է, որ վարչական վարույթներ են հարուցվելու այն մարդկանց հանդեպ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն բացօթյա առևտրով ու կոչ արել քաղաքացիներին չօգտվել այդ կետերից: