Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս օրերին լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, սակայն որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը:

«Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Այդպիսի ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:

Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: