Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։

Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների և նաև Վրաստանի և ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020թ-ի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: