Լրագրող սցենարիստ Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մի հարցի, որին կարող ենք հանգել արտակարգ դրության մասին հայտարարությունից հետո․

«Բանկերը պետք է երկու ամսով սառեցնեն վարկերը։ Այն օբյեկտները, որոնք ամսավճարով են աշխատել, պետք է արտակարգ դրության պայմանները հաշվի առնելով սառեցնեն երկու ամսով վարձավճարները։ Նաև` հարկերը։ (Հաշվի առնելով, որ մարդիկ եկամուտ չունեմ, որպեսզի վճարեն ամսվա վարձավճարը)։

Իսկ թե ինչ կլինի օրավարձով աշխատող մարդկանց հալը, դրա մասին պետք է մտածի կառավարությունը։ Դա շատ լուրջ խնդիր է։ Մարդիկ տանը սովից չեն մեռնելու։ Էլ չեմ ասում կոմունալ վճարները։ Կառավարությունը պետք է խելամիտ որոշում ընդունի»։