ՌԴ իշխանությունները որոշել են փակել սահմանը Բելառուսի հետ մարդկանց տեղաշարժի համար կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք նաև որոշել ենք փակել Բելառուսի հետ սահմանը մարդկանց տեղաշարժի առումով։ Մի շարք այլ կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկել։ Մենք հետագայում ևս ամեն ինչ կանենք մեր երկիրն այս նոր սպառնալիքից պաշտպանելու համար։ Սպառիչ միջոցներ կձեռնարկենք թույլ չտալու համար, որ վիրուսը զանգվածային տարածում ստանա»,- ասել է նա։