Մարտի 16-ին ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Ղազախստան, այդ երկրում կորոնավիրուսի պատճառով ժամը 08։00-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն։

Ղազախստանի նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ն։

Սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ, ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ, Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձանց, Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։

ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարըով, որը հասանելի է նաև WhatsApp-ով: