ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Atlantis European Airways ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված թռիչքի ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր։ Նրանք այնտեղ 14-օրով կարանտինի մեջ կգտնվեն:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»։