ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում հավելյալ միջոցներ ձեռնարկելու կարիք կա, Կառավարությունը մարտի 16-ին կքննարկի ՀՀ որոշ հատվածներում, անհրաժեշտության դեպքում, արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը․

Վարչապետը նշել է, որ եթե առաջիկայում հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասեն իրար, դրա վերաբերյալ ևս որոշում կկայացվի: Ըստ Փաշինյանի` ՀՀ-ում այս պահին ռիսկային գոտում գտնվող երկու պացիենտ կա՝ 67 և 71 տարեկան, սակայն նրանց ինքնազգացողությունը շատ լավ է:

Նրա խոսքով՝ գրանցված 28 դեպքից 18-ն էջմիածնի հետ են կապված, վարակվածներից 2-ը միայն ջերմություն ունեն: