Այսօր ժամը 15։00-ին մեկնարկած կառավարության նիստում քննարկվում է ՀՀ-ում արտակարգ հայտարարելու հարցը, որի ժամանակ կայացվել է հետևյալ որոշումը․

«ՀՀ ամբողջ տարածքում, մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած, մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ն, հայտարարել արտակարգ դրություն»:

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու համար կստեղծվի պարեկատուն, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ այսօր առավոտվա դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակի 30 դեպք կա: Առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր վարակը, կրկնակի թեստավորմամբ առողջ է ճանաչվել:

Բացի այդ, երկրում կարանտինում 300-ից ավելի մարդ է գտնվում, վարակակիրների հետ շփվածներից մոտ 300 մարդ էլ մեկուսացված են: