Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էջմիածնից մեկնող մեքենաների հերթերն ու կուտակումները տպավորություն են ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան՝ պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այդ մասին՝ հավելելով, որ «այս վիճակը պետք է արագ դադարեցնել»:

Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է գրառման մեջ։