Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչև 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին կտեղեկացվի հավելյալ:

Մեկ ամսով հետաձգվում է նաև հետվճարային բաժանորդների, ինչպես նաև բոլոր COMBO փաթեթների վճարումները:

Հայաստանի ամբողջ տարածքով կգործի SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով։

Հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորությունները` անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար.

Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝ կամ BeeMoney հավելվածով։

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով։