ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ աշխատել է և ծրագրով իրականացված վարկավորումների հետ կապված պարտավորությունները մինչև 6 ամսով կհետաձգվեն, նույն ժամկետով կերկարաձգվեն նաև հիփոթեքային վարկերի հետ կապված՝ մասնավորապես Ազգային հիփոթեքային հիմնադրամի և «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով տրված հիփոթեքային վարկերի սպասարկումները։

«Բանկային համակարգը տոտալ վարկային արձակուրդ չի հայտարարում, քանի որ ոլորտի մասնագետների հետ քննարկման ժամանակ իրենք ասել են, որ 100 հաճախորդից 85-ը պարտաճանաչ են և վստահելի հարաբերություններ կան նրանց հետ: Բայց ասում են` ունենք 15 անպարտաճանաչ հաճախորդ, որոնք միշտ նույն խնդիրն ունեն:

Ինչո՞ւ համատարած տալ վարկային արձակուրդ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ բանկերն իրենց վստահելի հաճախորդի հետ համաձայնության կգան: