The Beautified Project խումբը չեղարկել է ապրիլի 6-ին Երևանում նախատեսված համերգը, քանի որ կորոնավիրուսի հետագա զարգացումը կանխելու նպատակով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն: Այդ մասին տեղեկանում ենք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից:

«Հարգելով կառավարության որոշումը, ցավոք, ստիպված ենք չեղարկել ապրիլի 6-ին նախատեսված համերգը: Տոմսերի հետվերադարձի գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրենք տեղեկություն և հեռախոսահամար»,- ասվում է գրառման մեջ։