Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների՝ մարտի 17-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 6 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով՝ այս պահին արձանագրվել է 78 դեպք:

Հիշեցնենք, որ ունենք նաև առողջացման 1 դեպք: