Արխիվ - 18 Մարտ 2020

Հայտնի է, թե «Varks.am» վարկային կազմակերպությունը ի՞նչ զիջումների է պատրաստ իր հաճախորդների համար

Հայտնի է, թե «Varks.am» վարկային կազմակերպությունը ի՞նչ զիջումների է պատրաստ իր հաճախորդների համար

«Վարկս Էյ Էմ»-ը վարկային կազմակերպությունը հայտարարել է. «Հարգելի հաճախորդներ, ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ն անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության…

ՀՀ-ում կորոնավիրուսի 102 դեպք կա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսի 102 դեպք կա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մարտի 18-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 102-ի: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ դեպքերի 75%-ը երկու աղբյուրից են՝ Էջմիածնից և Երևանի Շենգավիթ համայնքում…

Էջմիածնից ելքի սահմանափակումը կվերացվի․ Տիգրան Ավինյան

Էջմիածնից ելքի սահմանափակումը կվերացվի․ Տիգրան Ավինյան

Մարտի 18-ին` 20:00-ից, Էջմիածին քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարի վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը դադարեցվելու է։ Այս մասին հայտնել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ…

«Իտալացի գործընկերը ժամանել է Շենգավիթի արտադրամաս արդեն վարակված, սակայն թաքցրել է ջերմությունը»․ Նիկոլ Փաշինյան

«Իտալացի գործընկերը ժամանել է Շենգավիթի արտադրամաս արդեն վարակված, սակայն թաքցրել է ջերմությունը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսի երկու աղբյուրից մեկում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասում, վիրուսը տարածվել է Իտալիայից եկած գործընկերներից մեկի միջոցով։ Այս մասին «Շանթ»-ի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Շենգավիթի արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ: «Իտալացի…

150 մլրդ դրամ է հատկացվելու՝ ՀՀ տնտեսությունը վիրուսի ազդեցության հետևանքները հաղթահարելու համար

150 մլրդ դրամ է հատկացվելու՝ ՀՀ տնտեսությունը վիրուսի ազդեցության հետևանքները հաղթահարելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կորոնավիրուսի ազդեցությունը հաղթահարելու համար պետությունը ՀՀ տնտեսությանը 150 մլրդ դրամի աջակցություն կհատկացնի։ Ըստ նրա՝ այդ աջակցությունը փաթեթների է բաժանվելու։ Առաջինը․ կլինի առաջիկա մի քանի օրում։ 25 մլրդ…

Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները կվերանշանակվեն

Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները կվերանշանակվեն

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) Արման Սարգսյանն ու ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը կնշանակվեն համապատասխանաբար՝ ոստիկանության պետի և ԱԱԾ ղեկավարի պաշտոններում, «Շանթի» եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը կայացվելու է մարտի 19-ին։ Այդ օրը լրանում է օրենքով…

Եվրատեսիլ 2020 երաժշտական մրցույթը չեղարկվել է

Եվրատեսիլ 2020 երաժշտական մրցույթը չեղարկվել է

Եվրատեսիլ երաժշտական մրցույթը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին ասվում է մրցույթի Թվիթերյան միկրոբլոգում։ Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվել է ամեն տարի վերջին 64 տարում։ Կազմակերպիչները 2020թ-ի մրցույթը կազմակերպելու տարբերակներ էին փնտրում, բայց, ի վերջո, որոշել են չեղարկել այն…

«Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել»․ ՃՈ

«Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել»․ ՃՈ

Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից…

«Հորդորում ենք կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ»․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

«Հորդորում ենք կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ»․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

«Նորք» Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ հայտնում է․ «Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան…

14 մլն դրամի վնաս հասցվել պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում կատարված առերևույթ չարաշահումներով

14 մլն դրամի վնաս հասցվել պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում կատարված առերևույթ չարաշահումներով

ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից…

«Գործատուն պարտավոր է աշխատակիցների անվտանգության համար պայմաններ ապահովել»․ Արման Թաթոյան

«Գործատուն պարտավոր է աշխատակիցների անվտանգության համար պայմաններ ապահովել»․ Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ-ում տիրող իրավիճակով պայմանավորված՝ աշխատող անձանց իրավունքների և գործատուների պարտավորությունների մասին․ «Գործատուն պարտավոր է աշխատակիցների անվտանգության համար պայմաններ ապահովել: Բայց մեր օրինակով կարող եմ ասել,…

AliExpress-ը կարող է արգելափակել բուժապրանքներն արհեստական թանկացնողներին

AliExpress-ը կարող է արգելափակել բուժապրանքներն արհեստական թանկացնողներին

Կորոնավիրուսից բնակչության պաշտպանությունը շահադիտական նպատակով օգտագործելու դեպքում AliExpress Ռուսաստանը կհեռացնի համապատասխան ապրանքները, իսկ վաճառողներին կարգելափակի։ Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը, որը միավորում է AliExpress, Tmall և Pandao մարկետփլեյսերը։ AliExpress-ում…

«BMW»-ն ժամանակավորապես փակում է գործարանները

«BMW»-ն ժամանակավորապես փակում է գործարանները

Գերմանական «BMW» ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով փակում է Եվրոպայում և Հարավային Աֆրիկայում ունեցած գործարանները։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Զիփսի հայտարարությունը: Gazeta.ru-ն գրում է, որ նախնական որոշմամբ գործարանները…

Կորոնավիրուսի կանխարգելմանն աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին մեկ օրում 43 մլն դրամից ավելի փոխանցում է կատարվել

Կորոնավիրուսի կանխարգելմանն աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին մեկ օրում 43 մլն դրամից ավելի փոխանցում է կատարվել

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված գանձապետական հաշվեհամարին մեկ օրում 43 մլն 121 հազար դրամ է փոխանցվել։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական…

Երևանում ախտահանում են շենքերի մուտքերն ու վերելակները

Երևանում ախտահանում են շենքերի մուտքերն ու վերելակները

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի բոլոր վարչական շրջանների շենքերի մուտքերը և վերելակներն ախտահանելու մասին, և տեղադրել լուսանկարներ։ Աշխատանքներն իրականացնում են համատիրությունները։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:…

Հանրային հեռուստաընկերությունում առաջարկվում է վճարովի գովազդ տեղադրել

Հանրային հեռուստաընկերությունում առաջարկվում է վճարովի գովազդ տեղադրել

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը։ Նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում…

Կորոնավիրուսով վարակված 84 դեպքից 72-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ․ ԱՆ

Կորոնավիրուսով վարակված 84 դեպքից 72-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ․ ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ: Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը՝ առողջացած:…

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը ժամանակավորապես դադարեցնում է պացիենտների ընդունելությունը ստացիոնար բաժանմունքներ

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը ժամանակավորապես դադարեցնում է պացիենտների ընդունելությունը ստացիոնար բաժանմունքներ

Կախվածութունների բուժման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Համաճարակային իրավիճակից ելնելով, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով՝ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը ժամանակավորապես դադարեցնում է պլանային կարգով պացիենտների ընդունելությունը…

«Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել»․ Արցախի առողջապահության նախարարություն

«Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել»․ Արցախի առողջապահության նախարարություն

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առ այսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ «Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։…

«Հանրային հեռուստատեսությունը դասեր կհեռարձակի, YouTube-ը 24-ժամյա կրթական ալիք կգործարկի»․ ԿԳՄՍ Նախարար

«Հանրային հեռուստատեսությունը դասեր կհեռարձակի, YouTube-ը 24-ժամյա կրթական ալիք կգործարկի»․ ԿԳՄՍ Նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունն ապահովելու և հեռավար ուսուցում իրականացնելու համար կգործարկվի YouTube-յան առանձին ալիք, Հանրային հեռուստատեսության եթերով ևս դասեր և դասախոսություններ կհեռարձակվեն։ Նա նշել է, որ YouTube-յան…

Aeroflot-ը փոփոխել է մարտի 18-28 դեպի Երևան չվացուցակը

Aeroflot-ը փոփոխել է մարտի 18-28 դեպի Երևան չվացուցակը

Aeroflot-ը մարտի 18-ից մինչև 28-ը փոխել է դեպի Երևան չվացուցակը՝ պայմանավորված ՀՀ և ՌԴ միջև թռիչքների ժամանակավոր դադարեցմամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Ավիաընկերությունից նշել են, որ չեղարկված են մարտի 19-ի SU1868 (թռչում է Մոսկվայից, 20:40-ին) և SU1966 (թռչում է Մոսկվայից,…

«Մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կասկած է հայտնել այլ երկրների հայտարարած՝ կորոնավիրուսով վարակվածների թվերի վերաբերյալ․ «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ: Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստահ ե՞նք,…

Իրանից Հայաստան կարող են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ

Իրանից Հայաստան կարող են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման…

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ինֆեկցիոն հիվանդանոցը շինարարությունից հետո կունենա հավելյալ 40 հիվանդասենյակ։ Նշենք, որ այս պահին ընթանում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված պացիենտներին…

Կենսաթոշակներն ու նպաստները կհասցվեն հասցեատիրոջ բնակության վայր

Կենսաթոշակներն ու նպաստները կհասցվեն հասցեատիրոջ բնակության վայր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու համար: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն…

Մարտի 17-ապրիլի 17 ֆիզիկական անձինք կարող են վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ. IDBank

Մարտի 17-ապրիլի 17 ֆիզիկական անձինք կարող են վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ. IDBank

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին, IDBank-ը որոշում է կայացրել մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ հանդիսացող իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ։ Նշված ժամանակահատվածում վարկային…

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 84-ն են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 84-ն են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է․ «Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 84-ի: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ մոտ 400 մեկուսացված կա, ևս 799-ն ինքնամեկուսացված են: Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի հետ են կապված»:

Վրաստանով ՀՀ մի վերադարձեք, մուտքն արգելված է․ ԱԳՆ-ի կոչը ՀՀ քաղաքացիներին

Վրաստանով ՀՀ մի վերադարձեք, մուտքն արգելված է․ ԱԳՆ-ի կոչը ՀՀ քաղաքացիներին

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից: Այդ մասին տեղեկացրել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` կոչ անելով սթափ գնահատել իրադրությունը: Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է…

Տավուշի մարզպետն արձակուրդից հետ է կանչվել

Տավուշի մարզպետն արձակուրդից հետ է կանչվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։ Նրա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել մարտի 2-ի մեկ այլ որոշում, որով վերջինիս արձակուրդ էր տամադրվել։ «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝.…

Հնդկական Բոլիվուդը փակվել է` կորոնավիրուսի տարածման պատճառով

Հնդկական Բոլիվուդը փակվել է` կորոնավիրուսի տարածման պատճառով

Հնդկական Բոլիվուդը չեղարկել է մի շարք ֆիլմերի նկարահանումները Covid-19 վիրուսի տարածման պատճառով։ Հնդկաստանում ներկա պահին գրանցված է կորոնավիրուսի վարակման 114 դեպք։ kulturomamia.ru-ն գրում է, որ բոլոր սերիալների, ֆիլմերի և գովազդային տեսահոլովակների նկարահանումները դադարեցված են մինչև մարտի 31-ը։…

Արցախից ՀՀ և հակառակ ուղղությամբ գնալիս անձը հաստատող փաստաթուղթը այսուհետ՝ անհրաժեշտություն է

Արցախից ՀՀ և հակառակ ուղղությամբ գնալիս անձը հաստատող փաստաթուղթը այսուհետ՝ անհրաժեշտություն է

Արցախում և Հայաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ Արցախի ոստիկանությունը կոչ է անում այնտեղից ՀՀ և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս անպայման անձը հաստատող փաստաթուղթ ունենալ: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար Արցախի ոստիկանություն և հսկիչ անցակետեր…

Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար․ Հարութ Սասունյան

Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը տեղեկացրել էր, որ նախագահ Էրդողանի գրասենյակը նամակ է ուղարկել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին՝ պահանջելով ստորագրել այն և հետ ուղարկել նախագահին։ Այդ նամակում Էրդողանը կեղծորեն պնդել է,…

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասել է 78-ի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասել է 78-ի

Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների՝ մարտի 17-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 6 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով՝ այս պահին արձանագրվել է…

Այսօր սպասվում է տեղումնառատ եղանակ և ջերմաստիճանի նվազում

Այսօր սպասվում է տեղումնառատ եղանակ և ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում մարտի 18-19 շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ին…

Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Վաղարշյան փ. 24/1-24/3 շենքերը, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00…