Եվրատեսիլ երաժշտական մրցույթը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին ասվում է մրցույթի Թվիթերյան միկրոբլոգում։

Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվել է ամեն տարի վերջին 64 տարում։ Կազմակերպիչները 2020թ-ի մրցույթը կազմակերպելու տարբերակներ էին փնտրում, բայց, ի վերջո, որոշել են չեղարկել այն կորոնավիրուսի տարածման պատճառով։

Մրցույթը պետք է անցկացվեր հոլանդական Ռոտերդամում։ Քննարկվում է այն 2021թ-ին նույն քաղաքում անցկացնելու հարցը։

Հայաստանյան պատվիրակը պետք է լիներ Աթենա Մանուկյանը Հունաստանից, Chains On You երգով։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 13-ին։