ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կորոնավիրուսի ազդեցությունը հաղթահարելու համար պետությունը ՀՀ տնտեսությանը 150 մլրդ դրամի աջակցություն կհատկացնի։

Ըստ նրա՝ այդ աջակցությունը փաթեթների է բաժանվելու։

Առաջինը․ կլինի առաջիկա մի քանի օրում։ 25 մլրդ դրամ կհատկացվի ու կուղղվի այն ընկերություններին, որոնք դրամով վարկ կվերցնեն՝ աշխատավարձ ու հարկեր, կոմունալներ վճարելու, հումք ձեռք բերելու համար և այլն։ Վարկի 50%-ը գործադիրը 0%-ով կհամաֆինանսավորի, բանկային հատվածի տոկոսը ևս կսուբսիդավորի, որ վարկը լինի 0 տոկոսով։

Երկրորդը. Կառավարությունը նպատակ ունի գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու, որ դրանք դառնան 0-տոկոսանոց։

Երրորդը 30 մլրդ դրամի սոցիալական հրատապ աջակցության փաթեթ է, որի նպատակն է «թույլ չտալու սոցիալական կարգավիճակի գահավիժում»։

«Դա արվում է հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար»,- նշել է Փաշինյանը

Եվս 80 մլրդ դրամ, (իրականում, ինչպես շեշտեց վարչապետը, անսահմանափակ գումար) կուղղվի իրական նորարար նախագծերի մեջ ներդրնելու համար։

Վարչապետը համեմատել է աշարհի տնտեսությունը կորոնավիրուսից հետո շինհրապարակի հետ, որտեղ պետք է նոր տնտեսություն կառուցել։