Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) Արման Սարգսյանն ու ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը կնշանակվեն համապատասխանաբար՝ ոստիկանության պետի և ԱԱԾ ղեկավարի պաշտոններում, «Շանթի» եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշումը կայացվելու է մարտի 19-ին։

Այդ օրը լրանում է օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը, որի ընթացքում կառույցները կարող են ղեկավարել ԺՊ-ները։

Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ որոշում է կայացնելու վերջիններիս աշխատանքի արդյունքներով։