Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի բոլոր վարչական շրջանների շենքերի մուտքերը և վերելակներն ախտահանելու մասին, և տեղադրել լուսանկարներ։

Աշխատանքներն իրականացնում են համատիրությունները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: