Aeroflot-ը մարտի 18-ից մինչև 28-ը փոխել է դեպի Երևան չվացուցակը՝ պայմանավորված ՀՀ և ՌԴ միջև թռիչքների ժամանակավոր դադարեցմամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

Ավիաընկերությունից նշել են, որ չեղարկված են մարտի 19-ի SU1868 (թռչում է Մոսկվայից, 20:40-ին) և SU1966 (թռչում է Մոսկվայից, 23:20-ին) չվերթները, իսկ մարտի 20-ից մինչև մարտի 28-ը չեղարկվել են SU1869 (թռիչքը Երևանից, 02:55-ին) և SU1967 (թռիչքը Երևանից, 04:55-ին):

Բացի այդ, չեղարկվել է ևս 2 թռիչք՝ մարտի 23-ից մինչև 28-ը: Խոսքը Մոսկվայից SU1858 և SU1862 չվերթերի մասին է, իսկ Երևանից՝ SU1859 և SU1863-ի: