ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։ Նրա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել մարտի 2-ի մեկ այլ որոշում, որով վերջինիս արձակուրդ էր տամադրվել։

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020թ-ի մարտի 2-ի «Հայկ Չոբանյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 289-Ա որոշումը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։