ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված գանձապետական հաշվեհամարին մեկ օրում 43 մլն 121 հազար դրամ է փոխանցվել։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ին ժամը 14:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում»,- ասվում է գրառման մեջ: