Կախվածութունների բուժման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել․

«Համաճարակային իրավիճակից ելնելով, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով՝ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը ժամանակավորապես դադարեցնում է պլանային կարգով պացիենտների ընդունելությունը ստացիոնար բաժանմունքներ՝ ստացիոնար պայմաններում տրամադրելով թմրաբանական օգնություն բացառապես անհետաձգելի և շտապ դեպքերում։

Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում պացիենտների ընդունելությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2018թ-ի սեպտեմբերի 10-ի թիվ 18-Ն հրամանի համաձայն, ըստ որի՝ զրկանքի համախտանիշի և սուր փսիխոտիկ խանգարումների առկայության դեպքում պացիենտների ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա։

- Պացիենտներին և նրանց հարազատներին հորդորում ենք կենտրոն այցելել միայն անհրաժեշտության դեպքում, զերծ մնալ հատկապես ոչ սթափ՝ ալկոհոլ կամ այլ հոգեներգործուն նյութեր գործածած վիճակով կենտրոն այցելելուց։

- Փոխարինող բուժում ստացող պացիենտներին խնդրում ենք խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները, զերծ մնալ մարդաշատ վայրերից և հավաքներից։

- Հարգելի պացիենտներ, ձեզնից շատերն ունեն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, ինչը ձեզ առավել խոցելի է դարձնում սուր շնչառական վարակների նկատմամբ։

Հարգելի այցելուներ, խնդրում ենք ձեզ ըմբռնումով վերաբերվել կենտրոնում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին։

Հիշեցնում ենք նաև, որ խորհրդատվությունների և հարցերի համար կարող եք նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
010-621630, 010-610840, 010-620670, 010-617090»