ՀՀ-ում կորոնավիրուսի երկու աղբյուրից մեկում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասում, վիրուսը տարածվել է Իտալիայից եկած գործընկերներից մեկի միջոցով։ Այս մասին «Շանթ»-ի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Շենգավիթի արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ:

«Իտալացի գործընկերը ժամանել է այնտեղ, ընդ որում՝ նա եղել է առողջապահության նախարարության հսկողության տակ, բայց, ցավոք սրտի, ջերմիջեցնող խմելու միջոցով թաքցրել է իր վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է ՀՀ-ից»,- ասել է Փաշինյանը: