ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ-ում տիրող իրավիճակով պայմանավորված՝ աշխատող անձանց իրավունքների և գործատուների պարտավորությունների մասին․

«Գործատուն պարտավոր է աշխատակիցների անվտանգության համար պայմաններ ապահովել: Բայց մեր օրինակով կարող եմ ասել, որ աշխատակիցների համար ապահովել ենք դիմակներ, ախտահանիչ նյութեր, ձեռնոցներ: Ամեն առավոտ և երեկո ախտահանում ենք իրականացնում:

Այն մարդիկ, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, դպրոցների և պանկապարտեզների փակման պատճառով ստիպված են աշխատել տնից: Մենք պետք է հասկանանք, որ այդ երեխաներին պետք է խնամել, ծնողներին հո չե՞նք ասելու՝ ձեր երեխաների խնամքով մի՛ զբաղվեք, այլապես ձեզ աշխատանքից ազատում ենք:

Նման դեպքերում անհատական մոտեցումներ են պետք»։