«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը։

Նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Առաջարկվում է մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ վճարովի գովազդ տեղադրել, որը կցուցադրվի 18:00-00:00-ն: Իսկ սոցիալական անվճար գովազդը կհեռարձակվի ժամը 00:0-ից մինչև 18:00-ն։

Վճարովի գովազդը լրացուցիչ ֆինանսական հոսքեր կապահովի, ինչը թույլ կտա Հանրայինին տեխնիկական վերազինման և եթերացանցի վերանայման հարցը լուծել։