«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուրգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի խումբ քաղաքացիների կողմից նախաձեռնություն է ստեղծվել Դեմ եմ varks.am-ին, որը պահանջում է որպեսզի Varks.am վարկային կազմակերպությունը, ընդառաջ գնա ՀՀ քաղաքացիներին, արտակարգ դրության պայմաններում, ելնելով ֆորստ-մաժորային իրավիճակից և հետաձգի որոշ ժամանակով քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների կատարումը, ինչպես դա արել են այլ վարկային կազմակերպություններ և բանկեր։ Պետք է հաշվի առնել, որ քաղաքացիներից շատերը, ովքեր աշխատում են օրավարձով այս օրերին չեն կարողանում գումար վաստակել։

Սակայն varks.am-ը չի գնում ընդառաջման այս հարցում։

Այս խնդիրը լուծելու համար պետք է Կենտրոնական բանկի և պետակայն այլ իրավասու կառույցների միջամտությունը պետական բարձր մակարդակով»։