Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։

Սույն որոշման պահանջների իրականացումն ապահովելու է ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ևս ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է արտակարգ դրության ժամանակ սահմանված նոր սահմանափակումների և արգելքների մասին։