Արխիվ - 25 Մարտ 2020
Արհեստական շնչառական 42 սարք կա, 1-ն է օգտագործվում միայն․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հիվանդանոցներում համապատասխան քանակի մահճակալների և թթվածնային սարքերի առկայությանն ասել է, որ այս պահին առանձնացված արհեստական շնչառական 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։ Նա հավելել է, որ 7 սարքի գնումն…
Կորոնավիրուսից բուժվածներն արդեն 18-ն են․ ԱՆ
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է․ «ՀՀ-ում կորոնավիրուսից ևս երկու բուժված պացիենտ կա՝ կրկնակի բացասական թեստով։ Բուժվածների թիվը հասել է 18-ի»։
Արտակարգ դրության ընթացքում լույսը, ջուրն ու գազը չեն անջատի․ ՀԾԿՀ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Դա նշանակում է, որ մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների…
Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքները մարտի 27-ից չեն գործի
Մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրու կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Դա պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ։…
Անձնագրային բաժինները չեն աշխատում
ՀՀ ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Անձնագրային ծառայություններ արդեն դիմած քաղաքացիները, որոնց փաստաթուղթ ստանալու ժամկետը լրացել է, բացառության կարգով կարող…
«Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային…
Հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները որպես տարանցիկ երկիր կարող են օգտագործել ՌԴ տարածքը
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Հարկ է նշել, որ Ռուսաստանից Հայաստան…
Ոստիկանությունը դադարեցնում է թղթային տարբերակով գրությունների ընդունումը
ՀՀ-ում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին հաղորդում է ոստիկանության…
Կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումները
Կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը։ ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով: «Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն,…
Ուկրաինայից 62 քաղաքացի կժամանի Հայաստան
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ SkayUp ուկրաինական ընկերության չարթերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 քաղաքացի (թվերը նախնական են)՝ հավելելով, որ նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են։ «Ուկրաինայում ՀՀ դեսպանության…
Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են շտապօգնության մեքենաների վարորդներ
Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ՝ շտապօգնության մեքենաներ վարելու համար։ Այդ մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Վարորդական իրավունքի B, C կարգի առկայությունը պարտադիր է։ Ցանկացողները կարող են դիմել 010550601 հեռախոսահամարով։…
Ստուգումներ են անցկացվել ալկոգելի շուկայում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սկսել է ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ: Դրանք իրականացվում են՝ հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերը, թե որոշ տնտեսվարողներ խախտումներ…
Որոշ մթերքների թանկացումը մարտի 15-մայիսի 15 կֆինանսավորի կառավարությունը
Վրաստանի Ազգային բանկը մարտի 25-ին լարիի փոխարժեքը սահմանել է 3.4494 լարի 1 դոլարի դիմաց։ Դա վրացական փոխարժեքի համար նոր պատմական նվազագույն շեմ է։ Լարիի փոխարժեքի անկումը դոլարի համեմատ սկսվել է մարտի 9-ին, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված անորոշությունը զուգակցվեց նավթի գների անկմանը։ Մարտի…
Ոստիկանությունը 92 մեքենայից երրորդ անձին դուրս է հրավիրել
ՀՀ-ում արտակարգ դրության հետևանքով նախատեսված տեղաշարժի սահմանափակումների պահանջն իրականացնելու համար մարտի 25-ից ոստիկանությունը շուրջօրյա աշխատանքներ է իրականացնում, 92 մեքենայից երրորդ անձինք դուրս են հրավիրվել, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի դեպքում միջոցներ են կիրառվել, հայտարարել…
Varks.am-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020թ-ի մարտի 24-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու…
Այսուհետ մասնավոր միջոցներ ստացող ՀԿ-ները նույնպես պետք է հաշվետվություն ներկայացնեն
Այսուհետ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն պետական միջոցներ ստացող հասարակական կազմակերպությունները, այլև մասնավոր։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Դրան կողմ է քվեարկել 96 պատգամավոր,…
Ոստիկանությունը մինչև մարտի 31-ը դադարեցնում է զենք կրելու, վաճառելու և արտադրելու թույլտվության լիցենզիաների տրամադրումը
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցվում է զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ…
«Մարդիկ, խցկված «Գազել»-ների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով»․ Լրագրողների ահազանգը
Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրիում հասարարակական տրանսպորտն աշխատում է, մարդիկ խցկված Գազելների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով: Այսպիսի արտակարգ դրություն։ Ոստիկանությունն էլ ձայնային ազդանշանները միացրած գնում գալիս է: Իսկ կորոնավիրուսով վարակվածների…
Արցախի բնակչությանը հորդորում են զերծ մնալ ՀՀ այցերից
Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորել է քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը՝ 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Նշվում է, որ կարելի է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում: Դա պայմանավորված է ՀՀ ամբողջ տարածքում…
«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 500 մլն դրամ է հավաքվել, մենք 1 միլիարդ աննպատակ ծախս ենք կատարել». Սերգեյ Բագրատյան
ԲԿՀ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է․ «Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ամեն տարի 64 մլն դրամ վճարում է միայն վարձակալության համար: 10 տարում գրասենյակը 640 մլն դրամ վարձակալության վճար է մուծել: Միայն գործուղումների համար 10 տարում մոտ 400 մլն գումար է դուրս գրվել:…
Երևանի գովազդային վահանակներին կորոնավիրուսի դեմ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի գովազդային վահանակներին այս օրերին վարակի դեմ պայքարող բարեկամ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն։ Նա նաև տեսանյութ է հրապարակել, ըստ որի վահանակներին «Ամեն ինչ լավ կլինի» գրառում կլինի։
Մայր Աթոռը 20 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կարգադրությամբ Մայր Աթոռը 20 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով պետական գանձապետարանում բացված հաշվին: «Շարունակում ենք աղոթել առ Աստված մեր զավակների շուտափույթ ապաքինման և առողջության համար» ,- փոխանցել են Մայր…
ԵՊԲՀ ռեկտոր․ Մարտի 25-ից առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։ «Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված,…
«Լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենան բեյջեր». Հովհաննես Մովսիսյան
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի լրագրողներ Առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր Քաղաքացիների դեպքում պետք է լինի լրացրած ձևաթուղթ, կամ ձևաթղթի…
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 դեպք
Մարտի 25-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 դեպք, որոնցից 16-ն` առողջացած: Բացասական արդյունք է արձանագրվել 1315 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե'ք տանը, սահմանափակե'ք շփումները, հետևե'ք անձնական հիգիենային,…
Սահմանվել են բանկ այցելելու և սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ
Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ։ Այս մասին տեղեկացնում է պարետատունը: Պարետի ցուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն…
«Պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել նաև Արցախում»․ «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Ողջունում ենք արտակարգ դրության ռեժիմի խստացումը և պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել Արցախում Ողջունում ենք նոր կորոնավիրուսի համաճարակի տարածումը կասեցնելու նպատակով արտակարգ…
Դադարեցվում է միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը
Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Սեփական մեքենաներով…
Մարտի 25-ի դասացուցակը
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է մարտի 25-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կսկսվի «Հանրային դասը»՝ Մաթեմատիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Լուծույթով խնդիրներն այլ տեսանկյունից Աշխարհագրություն (6-րդ դասարան) Թեմա՝ Եվրասիայի գետերը Ֆիզիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Հավասարաչափ շարժում․ թեմայի…
«Սիրելի ուսուցիչներ մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա»․ Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա: Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար…
Անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխում
Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։ Սույն որոշման պահանջների իրականացումն ապահովելու է ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ևս ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է արտակարգ…
Հայաստան-Արցախ և հակառակ ուղղության ելումուտը խիստ վերահսկվում է․ Արցախի տեղեկատվական շտաբ
Նոր տիպի կորինավիրուսի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, Արցախը Հայաստանին կապող բոլոր միջպետական անցակետերում իրականացվել է լրակահավորում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Մասնավորապես, Արցախի քաղաքաշինության նախարարության կողմից ճանապարհային ոստիկանությանը…
Ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան…
Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Չեխովի փ․ 14, 16 շենքերը, Չեխովի փ․ 1-ին նրբանցքի սեփական…
Ամենա