ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020թ-ի մարտի 24-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

ԿԲ վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2019թ-ի դեկտեմբերից 2020թ-ի հունվար Բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլել է անարժանահավատ տվյալներ։

ԿԲ վերահսկողության ստորաբաժանումը լրացուցիչ՝ մանրամասն տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը, պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը: