ՀՀ ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

Անձնագրային ծառայություններ արդեն դիմած քաղաքացիները, որոնց փաստաթուղթ ստանալու ժամկետը լրացել է, բացառության կարգով կարող են զանգել 011-37-02-43 հեռախոսահամարով, եթե փաստաթղթերի ստացումը խիստ անհրաժեշտ է: Այլ գործարքներ չեն կատարվելու: